Վայոց ձորի մարզպետը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ բարեկամական կապեր չունի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին կառավարությունում անձամբ հայտարարեց նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանը: «Ոչ, բերակամական կապեր չունեմ», - հավաստիացրեց Սարգսյանը:
Մարզպետի խոսքով՝ նրա առաջնային պարտավորությունը մարզի բնակիչների համար արդիական հարցեր լուծելն է: «Ես ինքս այդ մարզից եմ, Վայք քաղաքից, այնտեղ եմ ապրել եւ այսուհետ եւս կապրեմ»: Նա հավելեց, որ մարզային մակարդակում վարչական աշխատանքը նրա համար նորություն չէ. նախկինում զբաղեցրել է Վայքի քաղաքապետի, իսկ մինչեւ այդ՝ փոխմարզպետի պաշտոնները: «Ուստի ես լավ եմ պատկերացնում, թե ինչի շուրջ պետք է աշխատել եւ ծանոթ եմ բարդություններին», - հավելեց պետպաշտոնյան:




























