Չպետք է քաղաքականացնել Հայաստաի դպրոցներում անցկացվող ռուսական երգի փառատոնը, նոյեմբերի 6-ին լրագրողներին ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով Հայաստանի դպրոցներում «Երգը բարեկամության կամուրջ է» փառատոնի մասին բացասական երանգով հնչեցված հարցին:
«Հորդորում եմ ձեզ, մի փորձեք միջոցառմանը քաղաքական երանգ տալ եւ մի շփոթեք աշխարհաքաղաքականությունը մշակույթի հետ: Ռուսական մշակույթի ստեղծած արժեքներից շատերը համամարդկային են, եւ այստեղ ես ոչ մի նոր բան չեմ ասում», - ընդգծել է նա:
Նախարարը հավելել է, որ օրերս ինքը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ եւ պայմանավորվել դպրոցի ուսուցիչների անգլերենի վերապատրաստման ծրագրի մասին: «Այնպես որ, շտապում եմ ցրել նրանց մտահոգությունները, ովքեր մոտ են Արեւմուտքին», - հեգնանքով հավելել է Աշոտյանը:




























