Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալվել է չորս տղամարդ՝ Եղիսաբեթ թագուհու վրա հարձակման մեղադրանքով, հայտնում է BuzzFeed-ը:
Ձերբակալվել են 19-27 տարեկան տղամարդիկ: Սքոթլանդ Յադի հայտարարությունում նաեւ նշվում է, որ երիտասարդները կապված են իսլամիստական ահաբեկչական կազմակերպության հետ:

«Տղամարդիկ ձերբակալվել են մահափորձ կազմակերպելու եւ ահաբեկչական գործողության փորձի մեղադրանքով», — նշել են ոստիկանությունում, փոխանցում է Gazeta-ն:

Նշվում է, որ հարձակումը ծրագրվել էր նոյեմբերի 8-ին՝ թագավորական Ալբերտ Հոլլում: