Կատալոնիայում նոյեմբերի 9-ին անցկացված հարցման մասնակիցների շուրջ 80%-ը գերադասել են Իսպանիայից անկախանալը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Նման տվյալներ են հրապարակվելհարցաթեթիկների 88,44%-ի հաշվարկից հետո: 

Աղբյուրը նշում է, որ հարցմանը մասնակցել է 2,25 մլն կատալոնացի, որոնցից  5,4 մլն-ն ունի ձայնի իրավունք: Կատալոնացիները պատասխանել են երկու հարցի՝ «Ցանկանո՞ւմ եք, որպեսզի Կատալոնիան պետություն դառնա», եւ «Եթե այո, ցանկանո՞ւմ եք, որպեսզի Կատալոնիան անկախ պետություն դառնա»:

Երկու հարցին դրական է պատասխանել քվեարկության մասնակիցների 80,72%-ը:  10,11%-ը դրական է պատասխանել  առաջին հարցին եւ բացասական՝ երկրորդին:   «Ոչ» երկու հարցին էլ պատասխանել է  4,55%-ը:

Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը տեղի անկախության վերաբերյալ հարցումն անվանել է լիակատար հաջողություն եւ ժողովրդավարության դաս:  «Մենք հսկայական առաջընթաց քայլ ենք կատարել որպես երկիր, եւ ցույց տվել, որ ցանկանում ենք որոշել մեր ապագան: Մենք  երբեւէ կկարողանանք վերջնական որոշել մեր ապագան՝ ընտրատեղամասերում», - ասել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Իսպանիայի Գերագույն դատարանը Կատալոնիային արգելել էր նոյեմբերի 9-ին բնակչության շրջանում  ինքնորոշման մասին հանրաքվե անցկացնել պետմարմինների մասնակցությամբ: