Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում այսօրվա՝ նոյեմբերի 10-ի դրությամբ երկու հոգի հացադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նրանցից մեկը, ով դատապարտյալ է, գտնվում է «Նուբարաշենում», իսկ մյուսը, ով կալանավոր է, «Արթիկում», երկուսն էլ հացադուլ են հայտարարել նոյեմբերի 6-ից, բողոքում են իրենց դեմ հարուցված քրեական գործից:



























