2015թ. առաջին անգամ ԱՊՀ անդամ-երկիրների ռազմական նավատորմերի շրջանում կանցկացվի «Կասպից ծով» մրցույթը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
«Կասպից ծովում ծրագրվում է անցկացնել ԱՊՀ մասնակից- երկրների զինված ուժերի «Կասպից ծով-2015» մրցույթը: 2015թ. ուսումնական տարում Կասպյան նավատորմի նավաստիների առաջնահերթ խնդիրը կլինի մերձկասպյան պետությունների ռազմածովային ուժերի հետ համատեղ միջազգային ռազմածովային զորավարժություններին մասնակցությունը», - աղբյուրը մեջբերում է Հարավային ռազմական օկրուգի հաղորդագրությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ 2014թ. Կասպյան նավատորմի ուժերը ծրագրվածից 2,5 անգամ ավելի շատ ռազմական վարժություններ են անցկացրել ծովում:



























