Եթե իշխանությունը մտահոգ չէ համաժողովրդական շարժմամբ, ապա դա խոսում է միայն տեղի ունեցածի նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունքի մասին: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողներին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: «Սակայն ես չեմ կարծում, որ իշխանությունը գործով մտահոգված չէ, չեմ կարծում, որ նրանք եզրահանգումներ չեն անում», - հավելեց Մարգարյանը:

Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական եռյակը արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ է պահանջում, սակայն իշխանություններից «նորմալ արձագանք» չի ստացվել: Մենք կընդլայնենք շարժման մասշտաբները, կընդլայնենք պահանջները եւ կդիմենք հանրահավաքների, նստացույցերի, պիկետների անցկացմանը եւ այսպես շարունակ՝ դրանով իսկ իշխանությանը ստիպելով առավել արմատական քայլերի դիմել, քան ժողովրդի  սոցիալական խնդիրների լուծումն է»:

Ի պատասխան հարցին՝ սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ նա չի բացառում նաեւ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը այդ նստացույցերին, Մարգարյանը ասաց. «Ինչ-որ բան բացառել... Մինչ այս դուք հարցնում էիք՝ բացառո՞ւմ եք, արդյոք, խորհրդարանական եռյակի հանրահավաքներին Ծառուկյանի մասնակցությունը, իսկ նա եկավ: Ես ոչինչ չեմ բացառում»: