Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային կարող են կալանավորել: Նման ենթադրությամբ հանդես է եկել Վրաստանի ԱԳ նախկին նախարար, Ալասանիայի թիմակից Մայա Փանջիկիձեն, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

«Հրաժարական պետք է տար վարչապետն այն բանի համար, որ բացարձակ անառողջ մթնոլորտ է ստեղծել»,-ասել է նա:

Փանջիկիձեի խոսքով՝ երկրում վերջին գործընթացները պլանավորված էին եւ իրենց հրաժարականներն այդ պլանի մի մասն են: «Ես կարծում եմ, որ այս ամենը պլանավորված էր, որի բաղկացուցիչ մասն էր նաեւ այն, որ ինքն արեցինք ես, Ալեքսի Պետրիաշվիլին եւ Դավիդ Զալքանիանին»,-ընդգծել է Փանջիկիձեն:

Նա նաեւ չի բացառել, որ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան կարող է կալանավորվել:

Հիշեցնենք, որ Փանջիկիձեն եւ Պետրեիշվիլին հայտարարել են իրենց պաշտոններց հեռանալու մասին այն բանից հետո, երբ վարչապետ Ղարիբաշվիլին պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: Այդ հրամանագիրը ստորագրվել է նոյեմբերի 4-ին: