Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանին ընձեռվել էր մեդալ նվաճելու մեկ հնարավորություն: 55 կգ քաշային կարգում Վոլոդիա Ֆրանգուլյանը, կրելով մեկ պարտություն եւ տանելով երկու հաղթանակ, իրավունք էր նվաճել պայքարել բրոնզե մեդալի համար: Վճռական գոտեմարտում Ֆրանգուլյանի մրցակիցը ռուսաստանցի Ռուստամ Ամպարն էր: Պայքար, որպես այդպիսին, չստացվեց:
Ֆրանգուլյանը պարտվեց 0:12 հաշվով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ամբողջովին ձախողեց այս առաջնությունը:
Հուլիսի 3-ին եւ 4-ին գորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները:


























