Հաշվի առնելով, որ  դեկտեմբեր եւ հունվար ամիսները հանդիսանում են  ԱՊՊԱ պայմանագրերի վերակնքման առավել ակտիվ ժամանակահատված, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն  հորդորում եւ հիշեցնում է  ավտովարորդներին. նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչեւ նախկին պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կնքել պայմանագիր նախապես`  նախորդ պայմանագրի ավարտից առնվազն տասը օր առաջ: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից հայտնում են, որ նախօրոք կնքելով ԱՊՊԱ պայմանագիր` ավտովարորդները կխուսափեն ինչպես ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից, այնպես էլ  հերթերի կամ այլ խնդիրների պատճառով պատշաճ ժամկետում պայմանագիրը  չկնքելու հետեւանքով հնարավոր տուգանքներից: