Ամեն օր իր սիրելիին ստի ցուցիչով ստուգող բրիտանուհին, չնայած իր կասկածներին, որոշել է ամուսնանալ նրա հետ:
Մեծ Բրիտանիայի 43-ամյա բնակչուհի Դեբի Վուդն այնքան է վախեցել, որ իր 31-ամյա սիրելին՝ Սթիվ Վուդը, կդավաճանի իրեն, որ օրական մի քանի անգամ ստուգել է նրա հեռախոսը, էլեկտրոնային փոստը եւ բանկային հաշիվները: Սակայն կինը սանձել է իր վախերն ու ամուսնացել է սիրելիի հետ: Երջանիկ զույգը հարսանիքն արել է Հելոուինի ժամանակ:
Նորապսակները լրատվամիջոցների տեսադաշտում հայտնվել են անցյալ տարի, երբ Դեբիի մոտ հազվագյուտ հիվանդություն են հայտնաբերել՝ Օթելլոյի սինդրոմ, որը մարդուն սարսափելի խանդոտ է դարձնում: Ըստ FedPost-ի, կինը Սթիվին նույնիսկ արգելել է կանանց դիտել հեռուստացույցով կամ ամսագրերում:
Զույգը սկսել է հանդիպել 2011 թվականին: Նրանց ծանոթացրել է ընդհանուր ընկերը: Դեբին 10 տարի բնակվել է ԱՄՆ-ում, սակայն չորս տարի առաջ, նախորդ սիրեցյալից բաժանվելուց հետո, վերադարձել է Մեծ Բրիտանիա: Նա այնքան դժբախտ է եղել, որ երդվել է երբեք նոր հարաբերություններ չսկսել, եւ էմոցիոնալ այդ խնդիրն էլ, մասնագետների կարծիքով, հիվանդության առաջացման պատճառ է դարձել:
Վուդը համակարգչում եւ բջջային հեռախոսում հատուկ ծրագրեր է ներբեռնել, որպեսզի Սթիվը կանանց լուսանկարներ դիտել չկարողանա, ինչպես նաեւ արգելել է կանանց մասնակցությամբ հեռուստատեսային հաղորդումներ դիտել: Սակայն դա էլ չի բավականացրել, եւ Դեբին ստի ցուցիչ է պատվիրել:
«Դա միակ միջոցն էր՝ համոզվելու համար, արդյո՞ք Սթիվը դիտել է այլ կանանց: Ընդհանուր առմամբ, նա իրավացի է, սակայն մի քանի անգամ, ամեն դեպքում, ես նրան բռնացրել եմ կեղծիքի մեջ»,- խոստովանել է կինը:





























