Դավթաշեն վարչական շրջանում տեղակայված Արտակարգ իրավիճակների նախարարության բակում երեկ՝ նոյեմբերի 13-ին մի քանի րոպեով եռագույն դրոշի գույներով մեծ օդապարիկ է բարձրացվել: Օդապարիկը ԱԻՆ-ի երկնքում նկատել է NEWS.am-ի թղթակիցը:

Օդապարիկի վրա ոչ միայն հայոց եռագույնն էր, այլեւ գրված էր 911: Մի քանի րոպե այն օդում մնալուց հետո իջավ ներքեւ:

Թե ինչ էր նշանակում օդապարիկի վայրկյանական երկնքում հայտնվելն ու անհետանալը, փորձեցինք ճշտել ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանից:  Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ԱԻՆ-ը օդային հետախուզություն անցկացնելու համար տարբեր ձեւեր եւ մեթոդներ է փորձարկում՝ սկսած օդապարիկից եւ վերջացրած թռչող, անօդաչու սարքերից: Նիկոլայ Գրիգորյանը այլ մանրամասներ չհայտնեց, քանի որ առայժմ դրանք փորձարկումների փուլում են: