Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում, նոյեմբերի 13-ին, նախարար Արմեն Երիցյանի մասնակցությամբ իրականացվել է ԱԻ նախարարության օդապարիկի փորձարկումը։

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հետախուզության, մշտադիտարկման եւ հատուկ տեսանկարահանումների համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նորագույն տեխնոլոգիաներին զուգահեռ` ընդհուպ մինչեւ հեռակառավարվող անօդաչու թռչող սարքեր, օգտագործում է նաեւ ավանդական ձեւերն ու մեթոդները։