Հայաստանի ԱԳՆ-ն Facebook-ի էջում հրապարակել է նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի բանակին պատկանող ռազմական ՄԻ-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ ինֆոգրաֆիկան։
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է:
Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ հնարավոր է անձնակազմի անդամներից մեկը ողջ լինի:




























