Մոսկվայի Բասմանյան դատարանը մինչեւ 2015թ. մարտի 16-ը երկարաձգել է ԱՖԿ «Սիստեմա»-ի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի տնային կալանքի ժամկետը մինչեւ 2015թ. մարտի 16-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Դատարանը գրավի դիմաց գործարարին ազատ արձակելու պատճառներ չի գտել: Վերջինիս չի թույլատրվել այցելել աշխատատեղ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՖԿ «Սիստեմայի» նախկին աշխատակիցները պատրաստ են վերադառնալ Ռուսաստան եւ «Բաշնեֆթի» գործով ցուցմունք տալ: «Բաշնեւթի» գործով քննություն երկարաձգվել է մինչեւ 2015 ապրիլի 28-ը:




























