Նոր Զելանդիայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին «ամաչացրել է» մաորի ժողովրդի ավանդույթներով հանդիպումը, գրում է The Daily Mail-ը: Առաջին անգամ երկիր այցելող յուրաքանչյուր պաշտոնատար կամ հայտնի անձի համար ավանդական ողջունը՝ «հոնգին», կարող է ոչ հեշտ կամ բավական «վախեցնող» պահ լինել, փոխանցում է թերթը:

Մաորի ժողովուրդը ողջունելիս համբույրի փոխարեն քթերն են քսում իրար:

Ամենայն հավանականությամբ, Մերկելն իրեն «անհարմար» է զգացել, երբ իրեն պատմել են՝ ինչ պետք է անել, ասվում է հոդվածում: Թերթը գրում է, որ կանցլերի արձագանքը  պատմության վերաբերյալ «անգին է»:

Ուրբաթ առավոտյան Օքլենդում կառավարության տան մոտ Գերմանիայի կանցլերին դիմավորել են մաորի  զինվորականները, որոնք պարել են ավանդական  «հաքա» պարը: Դրանից հետո Մերկելը մասնակցել է  «հոնգի» ողջույնին: Այնուհետեւ Մերկելի պատվին հրավառություն է տեղի ունեցել, փոխանցում է Gazeta-ն:

Ուրբաթ Մերկելն արդեն կժամանի Բրիսբեն՝ G20 գագաթաժողովին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ  Գերմանիայի կանցլերը պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի իրավիճակը քննարկելու համար: