Քաղաքականության մեջ հավերժ ընկերներ եւ թշնամիներ չկան, կան ժողովրդի շահերը: Այս մասին նոյեմբերի 14-ին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ ԲԱղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ին ՀՀԿ-ի թշնամի է համարում:

«Բոլոր քաղաքական ուժերը մեզ համար գործընկերներ են: Մենք պատրաստ ենք հետագայում էլ շարունակել համագործակցությունը նրանց հետ», - վստահեցրել է Բաղդասարյանը: Նա ընդգծել է, որ համագործակցության առաջարկները չպետք է նախապայման պարունակեն: Բաղդասարյանը հավելել է, որ տրամաբանության հատիկ կարելի է գտնել ցանկացած պատգամավորի ելույթում, այդ թվում այնպիսի արմատական ընդդիմադրի, ինչպիսին է Նիկոլ Փաշինյանը: «Նրա փաստարկներում կարելի է տրամաբանություն գտնել»: