Ընտրական օրենսգրքում փոփոխությունները կարելի է քննարկել, սակայն ոչ հիմա: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ-ական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ընտրություններից հետո քվեարկողների ցուցակների հրապարակման շուրջ խորհրդարանի միացյալ ուժերի առաջարկությունները հակասում են Եվրոպայի Խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի պահանջներին: Նրա կարծիքով, քվեարկության օրինականությունը ապահովելու այլ մեթոդներ կան:
Ինչ վերաբերում է մյուս առաջարկությանը՝ 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնմանը, ապա այստեղ լիովինկարելի է քննարկումներ անցկացնել, սակայն դրանք ավելի նպատակահարմար է իրականացնել, սակայն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումների ավարտից հետո: «Մենք չենք ժխտում, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխությունների կարիք ունի: Սակայն պետք չէ շտապել: Ավելի լավ է այս հարցին անդրադառնալ 2017թ. խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ», - եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:




























