ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 14-ին կազմել է 415.50 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.18 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.88 դրամ (աճել է 0.27 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 651.46 դրամ (նվազել է 3.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.80 դրամ (նվազել է 0,15 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 208.57 դրամ, ոսկին՝ 15,549.39 դրամ, պլատինը՝ 16,076.83 դրամ:

Նոյեմբերի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.5 դրամ: