Հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը ժամանել է Վրաստան: Նոյեմբերի 15-ին վերջինս հանդիպում կանցկացնի եւ Վրաստանի վարչապետ:

Ջորջ Սորոսը գտնվում է Վրաստանում՝ «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի 20-ամյա հոբելյանի առիթով: Հոբելյանի կապակցությամբ հիմնադրամը մի շարք միջոցառումներ է անցկացնում, հայտնում է «Վրաստան On-line»-ը:

Այսօր Սորոսը դասախոսություն կկարդա ուսանողներին, իսկ վաղը ծրագրվում է հանդիպումը նախագահի եւ վարչապետի հետ: Հավանաբար, ֆինանսիստը հանդիպում կունենանա խորհրդարանի նախագահի հետ, սակայն այս հարցը դեռ չի լուծվել: Հիմնադրամում հայտարարում են, որ ընդդիմադիրների հետ Սորոսի հանդիպումը նախատեսված չէ: