Միչիգանի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են այն երեխաների տվյալները, որոնք մանկապարտեզ են գնացել 1998 թվականին եւ հետազոտությանը մասնակցել են մինչեւ 2007 թվականի գարունը: Դեպքերից 14.279-ում հետազոտողներն իմացել են մասնակիցների միջին միավորները մաթեմատիկ առարկայից երրորդ, հինգերորդ եւ ութերորդ դասարաններում: Ըստ Psych Central-ի, նրանք հաշվի են առել երեխաների առաջադիմության շուրջ մայրերի սպասելիքները, ընտանիքի եկամուտները եւ այլ գործոններ:
Հետազոտողները բացահայտել են, որ 19 եւ ավելի տարիքում ծննդաբերած մայրերի երեխաները, որպես կանոն, ավելի հաջողակ են եղել մանկապարտեզում: Բացի այդ, նրանց մոտ ավելի լավ են զարգացած եղել ընթերցանությունն ու մաթեմատիկան՝ ի տարբերություն այն երեխաների, որոնց մայրերը լույս աշխարհ են բերել 18 տարեկանում եւ ավելի վաղ: Այսպիսով, դեռահաս տարիքում ծննդաբերելը բացասաբար է անդրադառնում երեխաների ձեռքբերումների եւ նույնիսկ նրանց ապագա հաջողությունների վրա:
Ըստ MedDaily-ի, ծննդաբերությունից հետո կրթություն ստացած դեռահաս մայրերի երեխաների առաջադիմությունն ավելի լավ է եղել: Ամեն դեպքում, ինչպես այդ երեխաները, այնպես էլ նրանց քույրերն ու եղբայրները, չեն կարողացել առաջադիմության հարցում առաջ անցնել իրենց հասակակիցներից: Նրանք ավելի վատ են սովորել, քան կրթությունն ավարտած մայրերի երեխաները:
Գիտնականները նաեւ պարզել են. դեռահաս տարիքում ծննդաբերած մայրերի առաջադիմությունը դպրոցում եւ համալսարանում ավելի վատ է եղել, քան նրանցը, ովքեր ավելի ուշ են երեխա ունեցել:


























