Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը եւ ծովային հետեւակների կորպուսը նոյեմբերի 15-ին ամենամյա Hoguk ռազմական մանեւրների շրջանակում լայնածավալ դեսանտային գործողություն են սկսել, որը կտեւի վեց օր, հայտնում է «Ռենհապը»:
Ըստ տվյալների՝ գործողությանը կմասնակցի 1,2 հազար ծովային հետեւակ եւ ՌԾՈՒ 20 նավ:
«Գործողության ծավալները նախորդներից մեծ են, որը բացատրվում է ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքի աճով», - նշել է ԿՀ ՌԾՈՒ սպան, հայտարարել է ՏԱՍՍ-ը:
Գործողությանը կմասնակցի նաեւ ԱՄՆ ԶՈՒ МН-53 ուղղաթիռը:
ԿԺԴՀ-ն խստորեն դատապարտել է Hoguk մանեւրները՝ հայտնելով, որ դրանք հյուսիս ներխուժելու նախապատրաստություն են:




























