Նոյեմբերի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21102» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21102»-ի վարորդը, 4 ուղեւորները, «Լեքսուս»-ի վարորդը եւ ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, երեկոյան, հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել նաեւ «ՎԱԶ-21102»-ի 10-ամյա ուղեւորուհին: Կատարվում է քննություն:



























