Ադրբեջանը խնդիր ունի խախտել հրադադարի ռեժիմը, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծի: Սակայն Ադրբեջանն ի վիճակի չէ լայնածավալ պատերազմ սկսելու եւ հաղթանակի հասնելու: Այս մասին նոյեմբերի 15-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար  Վաղարշակ Հարությունյանը:

Ըստ նրա՝ ադրբեջանական բանակը, ավելին, պետությունն ու բնակչությունը պատրաստ չեն պատերազմի: «Ստեղծված իրավիճակից պետք է օգտվեն մեր դիվանագետները եւ դիվանագիտական հաղթանակի հասնեն: Մեր բանակը մշտապես գրագետ եւ խիստ է պատասխանում, ինչի արդյունքում պահպանվում է հրադադարի ռեժիմը», - ընդգծել է  Վաղարշակ Հարությունյանը:

Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանն իրեն անպատժելի զգա, ընդգծել է նախկին նախարարը:

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խոցել էր ԼՂՀ ՌՕՈՒ ուղղաթիռը, որը ուսումնավարժական թռիչք էր իրականացնում: