Ուկրաինայի գլխավոր դատախազությունը 30 քրեական գործ է հարուցել է երկրի նախկին նախագահ Վլադիմիր Յանուկովիչի եւ նրա շրջապատի նկատմամբ, հայտնում է ZN.ua-ն:
Բոլոր կասկածյալներին նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
«Պետությանը հասցված վնասի փոխհատուցման նպատակով Ուկրաինայի նախկին բարձրաստիաճան պաշտոնյաների՝ ավելի քան 6,2 մլրդ գրն, եւ 1,8 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ բանկային ավանդների, արժեթղթերի եւ այլ ակտիվների, ինչպես նաեւ անշարժ եւ շարժական ունեցվածքի վրա կալանք է դրվել», - հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեման:
Նա նշել է, որ ԵՄ-ի խորհրդի որոշմամբ 22 նախկին ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապված անձանց նկատմամբ սահմանափակող պատժամիջոցներ են սահմանվել:
Նույնատիպ պատժամիջոցներ են ներդրվել նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի եւ Շվեյցարական համադաշնության կառավարությունների կողմից:




























