Greenpeace կազմակերպության ակտիվիստները փորձել են կանխել գեոհետախուզական աշխատանքների մեկնարկը Կանարներում, ակտիվիստներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել իսպանական ռազմածովային ուժերի մոտորանավակի հետ բախման հետեւանքով:

Օգոստոսի կեսերին իսպանական կառավարությունը թույլատրել էր Repsol ընկերությանը՝ գեոհետախուզական աշխատանքներ իրականացնել Կանարներից ոչ հեռու, ինչի դեմ վերջին տարիներին բողոքում էին բնապահպանները, տեղական իշխանություններն ու բնակիչները:

Կանարյան կցզիերի կառավարության ներկայացուցիչ Պաուլինո Ռիվերոն հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, թե նոյեմբերի 23-ին հանրաքվե է կայանալու: Սակայն երբ իսպանական կառավարությունը դիմել էր Սահմանադրական դատարան, իսկ ՍԴ-ն ընդունել էր հայցը, Կանարների իշխանությունները սահմանափակվել էին միայն հարցումով, որոնք իրականացնելու են երկու տեղական համալսարաններ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: