Նոյեմբերի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2121» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ 2107»-ի 21-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ 2107»-ի վարորդը՝ 1991 թ. ծնված  Հարություն Խաչատրյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: