Սյունիքի մարզի Կապան քաղաքում դժբախտ դեպք է եղել: Քաջարանի պնղձամոլիբդենային կոմբինատի երիտասարդ աշխատակից Արթուր Նահապետյանը Նորաշենիկ գյուղի ձորի մոտակայքում աշխատանքի ժամանակ ընկել է լոգի՝ թափուկատարի մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արծվանիկի գյուղապետ Անուշավան Հարությունյանը:

«Էդ լոգի մեջը ջրի ուժեղ հոսք կա, դեմն էլ ցանց է, ասում են՝ աշխատելու ժամանակ մետաղը ջարդվել է, ինքն էլ ընկել է մեջը, խեղդվել, պոչամբարը չի ընկել, ես հենց նոր պոչամբարից եմ գալիս, էնտեղ չի ընկել»,-ասաց գյուղապետը: