Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված վերահսկողության արդյունքում  մայրաքաղաքում ապօրինի շինարարության  եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ  հայտնաբերվել եւ արձանագրվել է 8 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 7 հասցեներում: Գործընթացն իրականացնում են Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության, ինչպես նաեւ վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները: Հաշվետու ժամանակահատվածում 5 արձանագրություն է կազմվել  շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերի վերաբերյալ: