Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն ավարտվել են տարեկան ծրագրով նախատեսված 727 բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Բացի այդ, մինչեւ տարեվերջ գործընթացը կշարունակվի նաեւ լրացուցիչ ծրագրով: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: 

Կոմունալ տնտեսության վարչության պետը նշել է, որ հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը հատկապես այն բազմաբնակարաններում, որտեղ նախորդ տարիներին շքամուտքերից բացի վերանորոգվել էին նաեւ բոլոր հարկերն ամբողջությամբ, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ 2014թ. նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում ցուցաբերվել է համալիր մոտեցում: