«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ եվրոպական կառույցներում տրամադրված են չհաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայաստանյան մրցութով անցած ՄԻԵԴ դատավորի թեկնածուին։ Հիշեցնենք, որ ՀՀ կողմից ներկայացվող ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրված թեկնածուների մրցույթում հաղթող ճանաչված անձինք երեքն էին՝ Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը եւ Նելլի Հարությունյանը։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանի իշխանություններն այս անգամ չեն կարողանալու «սղացնել» իրենց նախընտրած թեկնածուին, քանի որ եվրոպացիները կցանկանային ՄԻԵԴ դատավորի պաշտոնում տեսնել եվրոպական կառույցների հետ աշխատանքի փորձ ունեցողի։
Այդպիսին, ըստ մեր աղբյուրների, եվրոպացիները համարում են «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ին անդամակցած, իր գիտելիքներով ու լեզուների իմացությամբ միջազգային չափանիշներին համապատասխանող Վահե Գրիգորյանին։ Այդ դեպքում նոր մրցույթ կհայտարարվի եւ եվրոպացիների համար ցանկալի թեկնածուներ կառաջադրվեն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























