Երեւանի Վարդանանց փողոցի թիվ 107/4 հասցեի դիմաց, նոյեմբերի 17-ին, ժամը 19.30-ին, «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























