Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 19 պոլիկլինիկայի դիմաց, նոյեմբերի 17-ին, ժամը 14.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երիտասարդ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: