Երեւանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/Ա շենքի դիմաց, նոյեմբերի 17-ին, ժամը 11.15-ին, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, ապա բախվել մայթեզրին կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկված երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























