Ոստիկանության Մասիսի բաժնում, նոյեմբերի 17-ին, ժամը 13.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ակնակապճի արյան զեղում եւ գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 59-ամյա մի կին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նոյեմբերի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի Հայանիստ գյուղի հատվածում իրար են բախվել «Օպել Օմեգա» եւ   «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները:

«Մերսեդես Բենց»-ի ուղեւորուհին ստացել է վերը նշված մարմնական վնասվածքը:

Կատարվում է քննություն: