Կառավարության այս շաբաթվա նիստը կկայանա վաղը՝ նոյեմբերի 19-ին, ժամը 11.00-ին: Կառավարությունից NEWS.am-ին հայտնել են, որ հինգշաբթի օրը կայանալիք նիստը չորեքշաբթի անցկացնելը պայմանավորված է վարչապետի Աշխաբադ այցելությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակությունը մեկնելու է Աշխաբադ: NEWS.am-ի Արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրից տեղեկացել էինք, որ  ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի նոյեմբերի 20-21-ը հայկական պատվիրակությունը կմեկնի Աշխաբադ:

Մեր պատվիրակության կազմում ընդգրկված են վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: