Երեւանի քաղաքապետարանում կազմակերպվել են Երեւանի ավագանու որոշման նախագծի հանրային բաց լսումներ` Երեւանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերի նախագծի վերաբերյալ: Նոյեմբերի 4-ից մեկնարկած հանրային քննարկումների ընթացքում սահմանված ժամկետում որեւէ գրավոր առաջարկություն տեղական տուրքեր վերաբերյալ չի ստացվել: Նոյեմբերի 18-ին կայացած հանրային բաց լսումների ընթացքում ներկայացվել է տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերի նախագծի համառոտ նկարագիրը, որից հետո մասնակիցները հնչեցրել են ընդհանուր բնույթի հարցեր:
Տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերին վերաբերող առաջարկություններ եւ դիտողություններ չեն եղել, որոնց հիմա վրա էլ կարող են կատարվել նախագծի լրամշակումներ: Հանրային բաց լսումները համարվել են կայացած:
Երեւանի ավագանու Տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը կներկայացվի Երեւանի ավագանու քննարկմանը:





























