ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Լեռնային Ղարաբաղ: Ստեփանակերտում միջնորդները հանդիպումներ կանցկացնեն ԼՂՀ ղեկավարության հետ:
Սպասվում է, որ Լեռնային Ղարաբաղից հետո միջնորդները կայցելեն Երեւան եւ Բաքու: Համանախագահները Երեւան կայցելեն հուլիսի 3-ին: Այցի շրջանակներում նրանք կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ: Կքննարկվեն ղարաբաղյան կարգավորման ներկայիս փուլն ու առաջարկները, որոնք ներկայացվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը:



























