«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայաստանում աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր։ Այդ փաստը երեւում է անգամ պաշտոնական վիճակագրությամբ։ Եվ այսպես, երեկ ԱՎԾ-ն հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2014» զեկույցը, որի համաձայն, ՀՀ-ում 2013 թ. աղքատության մակարդակը կազմել է 32 տոկոս՝ 2008 թ. արձանագրված 27.6 տոկոսի դիմաց։ Աճել է նաեւ շատ աղքատների թիվը՝ 13.3 տոկոս, 2008 թ. 12.6 տոկոսի դիմաց։ Իսկ ծայրահեղ աղքատների թիվը 2008 թ. 1.6 տոկոսից 2013 թ. դարձել է 2.7 տոկոս։ ԱՎԾ զեկույցում որպես աղքատության աճի պատճառ նշված է 2009 թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի արդյունքում Հայաստանի տնտեսության՝ ավելի քան 14 տոկոս անկումը։ Ու թեեւ այդ ճգնաժամը վաղուց վերացել է, Հայաստանի տնտեսությունը չի վերականգնվել, իսկ աղքատության ցուցանիշը չի հասել նախաճգնաժամային մակարդակի։ Նկատենք, որ Հայաստանում աղքատության թիվը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գնալով միայն աճել է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























