Երեւանում ինքնասպանության փորձ կատարած 14-ամյա աղջկա առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը:

Նա նշեց, որ աղջիկը դեղահաբեր էր խմել, իրենց մոտ վիճակը կարգավորել էին, այնուհետեւ ուղարկել «Մուրացան» հիվանդանոցի թունավորման կենտրոն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փրկարար ծառայությունը նոյեմբերի 18-ին, ժամը 17.50-ին ահազանգ է ստացել, որ Երեւան քաղաքի Գյուրջյան փողոցի բնակարաններից մեկի բնակիչը (14-ամյա աղջիկ) չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են Ռ. Խ.-ի բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին անգիտակից վիճակում հայտնաբերել Կ. Խ.-ին (ծնվ. 2000թ.), ում հրշեջ-փրկարարները թունավորաման նախանշաններով տեղափոխել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: