Նոյեմբերի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի  ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 71 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա նոյեմբերի 17-ից հետախուզվում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի պատժի կրումից խուսափելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի  268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: