Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ այլ բնակավայրերում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես 2014 թվականի նոյեմբերի 24-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված երթեւեկության  նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերը.

1. ք. Երեւան, Գայի պողոտա՝ 1 արագաչափ (Գայի պողոտա – Մոլդովական փողոց խաչմերուկից դեպի Գայի պողոտա – Աճառյան փողոց խաչմերուկի ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

2. ք. Երեւան, Զորավար Անդրանիկի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

3. ք. Երեւան, Արմենակյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

4. ք. Երեւան, Կասյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

5. ք. Երեւան, Աթոյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

6. ք. Երեւան, Շիրակի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

7. ք. Երեւան, Ա. Բաբաջանյան փողոց՝ 1 արագաչափ (Իսակովի պողոտա – Բաբաջանյան փողոց խաչմերուկից դեպի Րաֆֆի – Բաբաջանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: