Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները նոյեմբերի 18-ին, ժամը 13.20-ին, մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 39-ամյա Ռուբեն Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռուբեն Ս.-ն նույն օրը, ժամը 13.00-ին, կայարանի նախասրահում գտնվող բջջային հեռախոսների վաճառքի կրպակից գողացել է բջջային հեռախոս, սակայն նախասրահի մուտքի դռների մոտ բռնվել է կրպակի աշխատակցի կողմից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:




























