Ոստիկանության Տարոնի բաժնում, նոյեմբերի 18-ին, ժամը 17.00-ին, տեղեկություն է ստացվել, որ 45-ամյա Կարեն Մ.-ն նոյեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Տարոն 2 ՔՇՀ, 3 82 շենքի հարեւանությամբ գտնվող, 68-ամյա Սերոժ Ն.-ին պատկանող տնակից գողացել է վերջինիս բջջային հեռախոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Մ.-ն բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, գնացել է իր բարեկամ Սերոժ Ն.-ի տնակ եւ այնտեղից գողացել վերջինիս պատկանող 30.000 դրամ արժողության բջջային հեռախոսը, որն այնուհետեւ 20.000 դրամով վաճառել է անծանոթ քաղաքացու:
Սերոժ Ն.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























