Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, հոկտեմբերի 31-ին, ժամը 17.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ամիրյան փողոցի 15 շենքի թիվ 41 բնակարանի հարեւանի տնից ձայներ են գալիս, կարծես կողոպուտ են կատարում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 18.10-ին, 70-ամյա Ռուզաննա Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ին, իր բնակարան մտնելիս, երկու անհայտ անձինք մտել  են բնակարան, բացահայտ հափշտակել իր 3 ոսկյա մատանիները, ծեծի են ենթարկել իրեն եւ դիմել փախուստի:

Նշանակվել է ԴԲՓ:

Վնասի չափը պարզվում է:

Նոյեմբերի 18-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  ծառայողները, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 33-ամյա Նաիրի Մ.-ին, որը խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը  33-ամյա Վազգեն Ս.-ի  հետ: 

Նաիրի Մ.-ն ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Վազգեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: