Գյումրի-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին` Աղին գյուղի դիմաց, նոյեմբերի 19-ին, ժամը 09.00-ին,   «DAF-95XF» մակնիշ ավտոմեքենա է շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: