Ոստիկանությունը ներ մանրամասներ է հայտնել Ալավերդիում կատարված ավազակային հարձակումից եւ բացահայտման ընթացքից:

Նոյեմբերի 19-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգել 1967 թ. ծնված  Գարեգին Հ.-ն եւ հայտնել է, որ դիմակավորված 3 անհայտ քաղաքացիներ հարձակվել են իրենց պատկանող խանութի վրա, ատրճանակի նմանվող իրով սպառնացել վաճառողուհուն եւ հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, ատրճանակներով զինված երեք դիմակավորված անձ Թումանյան փողոցում  գտնվող, 1971 թ. ծնված Գայանե Գ.-ին պատկանող խանութից հափշտակել են ոսկյա զարդեր:

Նույն օրը, ժամը 23.45-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի եւ Տարոնի բաժինների ծառայողները  Ալավերդի քաղաքի Լենհանքեր թաղամասի ճանապարհին հայտնաբերել եւ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալել են 1992 թ. ծնված Հովհաննես Մ.-ին եւ 1992 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին:

Նույն թաղամասում կատարված տեղանքի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել են 38 կտոր ոսկյա զարդեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: