Նոյեմբերի 19-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները,   գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Վրեժ Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ Վրեժ Ա.-ն նոյեմբեր ամսվա սկզբին Երեւանի Կ.Ուլնեցու եւ Ա.Ահարոնյան փողոցների խաչմերուկում գտնվող սննդի կետի սեղանից գողացել է 1992 թ. ծնված Սուրեն Պ.-ի բջջային հեռախոսը:

Կատարվում է հետաքննություն: