Նոյեմբերի 20-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Չարենցավանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ   «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով մի աղջկա վրաերթի են ենթարկել ու տարել հիվանդանոց:  

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նոյեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում,   «Միցուբիշի Գրանդիս»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավանի Խանջյան փողոցով դեպի հրապարակ ընթանալիս վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու եւ մարմնական վնասվածքով տեղափոխել նրան հիվանդանոց:  Կատարվում է քննություն: