Նոյեմբերի 19-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ սրունքի ստորին երրորդականի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ եւ հայտնել, որ նշված վնասվածքը ստացել է ընկնելու հետեւանքով:  

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 19-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մազդա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Կապանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն եւ տեղափոխել նրան հիվանդանոց, սակայն մինչեւ ոստիկանության ծառայողների ժամանելը հեռացել է: Կատարվում է քննություն: